Եվրասիական տնտեսական միության Դատարանը սկսել է գործել 2015 թվականի հունվարի 1-ից Մինսկում: NEWS.am –ի հետ զրույցում Դատարանի գործունեության մասին պատմել է Արմեն Թումանյանը՝ Եվրասիական տնտեսական միության այս դատական մարմնում Հայաստանը ներկայացնող 2 դատավորներից մեկը։
Ի՞նչ նպատակով է ստեղծվել Եվրասիական տնտեսական միության Դատարանը
Դատարանի նպատակն է ապահովել անդամ պետությունների եւ Միության Պայմանագրի մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ին ընդունված օրենքով Միության շրջանակներում երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերի եւ Միության մարմինների որոշումների միատեսակ կիրառումը։
Որո՞նք են Դատարանի իրավասությունները
Դատարանի իրավասության ներքո գործերի լայն շրջանակ կա։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հաղորդման հիման վրա Դատարանը, համաձայն 2014 թվականի մայիսի 29-ին Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, քննության է առնում գործերը։ Քննության են առնվում մշտապես գործող կարգավորիչ մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների եւ գործողությունների վերաբերյալ բերված բողոքները: Դատարանը քննում է նաեւ տնտեսվարող սուբյեկտների հաղորդումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների եւ գործողությունների բողոքների մասին գործերը, ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն Միության իրավունքի հստակեցման մասին, ինչպես նաեւ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող նորմաներ։
Ինչպե՞ս են նշանակվում Եվրասիական տնտեսական միության Դատարանի դատավորի պաշտոնում եւ ինչպիսի՞ն է Դատարանի աշխատանքը
Այն դատավորները, որոնց ներկայացնում են Միության անդամ պետությունները, հաստատվում են պետությունների ղեկավարների մակարդակով Գերագույն Խորհրդի կողմից: Դատավորի պաշտոնավարման ժամկետը ինը տարի է: Այդ ժամկետը ապահովում է դատավորների անկախությունը, ելնելով այն բանից, որ նրանք բոլոր ինը տարիների ընթացքում կենտրոնացած են լինելու այդ աշխատանքի վրա: Հայաստանը բացի ինձանից ներկայացնում է՝ դատավոր Էռնա Այրիյանը: Այսօր Եվրասիական տնտեսական միության Դատարանի կազմում ներկայացված է երկուական դատավոր Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Այսօրվա դրությամբ Եվրասիական տնտեսական միության Դատարանում ներկայացված են երկուական դատավորներ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կողմից: 2016 թվականի մայիսի 31-ին Գերագույն Խորհուրդը նշանակել է դատավորներ Ղրղզստանի Հանրապետությունից, սակայն այս պահին նրանք դեռ չեն սկսել իրենց պարտականությունների կատարումը։ Այսպիսով՝ Դատարանում տվյալ պահին աշխատում է ութ դատավոր, ձեւավորված են Դատարանի երկու կոլեգիաներ, որոնց մեջ ներառված է մեկական դատավոր ամեն անդամ պետությունից: Դատարան ստացված հաղորդումը քննվում է Դատարանի Կոլեգիայում (առաջին ատյանի դատարան), Դատարանի Կոլեգիայի որոշման բողոքարկումը քննում է Դատարանի Վերաքննիչ պալատը (չորս դատավորից բաղկացած երկրորդ կոլեգիա՝ երկրորդ ատյանի դատարան):
Ի՞նչ տեսակի հարցերի շուրջ են արդեն առկա դատարանի որոշումեր: Գոյություն ունե՞ն արդյոք ինչ-որ պահանջներ տնտեսվարող սուբյեկտների համար, որպեսզի նրանք դիմեն դատարան:
Դատարանը արդեն ըստ էության կայացրել է մի շարք որոշումներ: Բոլոր որոշումները, որոնք կայացրել է առաջին ատյանը, բողոքարկվել են Դատարանի Վերաքննիչ պալատում: Դատարանը որոշումներ է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բողոքարկման մասին, դրա անգործունեության բողոքարկման մասին եւ միաժամանակ կատարել է խորհրդատվական եզրակացություն Միության իրավունքի նորմաների պարզաբանման վերաբերյալ՝ կապված Եվրասիական տնտեսական հանձնաժոովի աշխատակիցների աշխատանքային իրավահարաբերությունների հետ: Ավելի տարածված են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հաղորդումները: Դատարան դիմելու իրավունք ունեն անգամ անհատ ձեռներեցները: Դիմելու համար, տնտեսվարող սուբյեկտներին անհրաժեշտ է հետեւել մի քանի պարտադիր պայմանների. նրանք պետք է գրանցված լինեն՝ համաձայն իրենց պետության օրենսդրության (դիմելու իրավունք ունեն նաեւ երրորդ պետությունների սուբյեկտներ)։ Որոշումը (գործողությունը), որը բողոքարկվում է, պետք է անմիջականորեն ազդի իրենց ձեռներեցության գործունեության ոլորտին եւ խախտի Միության իրավունքով տրամադրված իրավունքները: Դատարանի կանոնադրությամբ հաստատված է նախադատական վեճի կարգավորման պարտադիր հերթականություն:
Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը




























