Ալյասկա նահանգի ոստիկանությունը պատմել է այն միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել 2016-ի ապրիլին Ջունո քաղաքի բնակչի հետ, որն իր բեռնատարով հարվածել էր արջին ու չէր նկատել, որ կենդանին մնացել է ավտոմեքենային կպած, գրում է Alaska Dispatch News–ը:
Նշում են, որ Թոմաս Ուիլիսը իր բեռնատարով հարվածել էր մի մեծ արջի, որից հետո կենդանին կպել էր բեռնատարի առաջնամասի կեռին, ու այդպես մնացել ավտոմեքենայի առջեւի լիսեռին կպած:
Հայտնում են, որ արջին բախվելուց հետո Ուիլիսը չի կանգնել ու շարունակել է ճանապարհը: Հաջորդ օրը աշխատանքի գնալիս է Ուլիսը նկատել, որ իր մեքենայի տակ արջի մարմինն է մնացել:
Նա կանչել է ոստիկանների, նրանց հետ միասին հանել արջի մարմինը մեքենայի տակից: Նշում են, որ կենդանու միսն ու կաշին պիտանի չէին հետագա գործածման համար:
Ավելի ուշ Ուիլիսին դատարան են կանչել այն բանի համար, որ նա միանգամից չի հայտնել խոշոր կենդանու հետ իր բախման մասին:





























