180 երաժիշտ եւ երաժշտական խումբ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված խնդրագիր է ստորագրել թվային դարաշրջանում հեղինակային իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կտարելու մասին, հայտնում է Pitchfork-ը:

Խնդրագիրը ստորագրել են այնպիսի հայտնի երաժշտական խմբեր, ինչպիսիք են U2-ը, Black Keys-ը, Kings of Leon-ը, Linkin Park-ը, Maroon 5-ը, ինչպես նաեւ երաժիշտներ Էլթոն Ջոնը, Փոլ Մաքքարթնին, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը եւ այլք:

Փաստաթուղթն ուղղված է մի շարք կայքերի, այդ թվում՝ Youtube-ի գործունեության սահմանափակումներին, քանի որ դրանք օգտատերերին թույլ են տալիս բեռնել հեղինակային իրավունքներով պաշտպանված կատարումներ:

Խնդրագրում նշված է, որ 1998-ից գործող օրենքը խոշոր տեխնոլոգիական ընկերություններին հսկայական եկամուտ է բերել՝ թույլ ալով սպառողներին հեռախոսի մեջ բեռնել գրեթե ցանկացած երաժշտություն: Այդ պատճառով արտիստների եկամուտները պակասում են: