Միխայիլ Պողոսյանը ընտրվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր: Այս մասին ասված է ԲՈՒՀ-ի կայքում: Պողոսյանից բացի, պաշտոնին հավակնում էին Դմիտրի Կոզորեզն ու Վյաչեսլավ Շեւցովը: Արդյունքում երկրորդ փուլում Պողոսյանը հավաքել է 195, Շեւցովը՝ 143 ձայն:

Պողոսյանը 1979-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի «Ավիացիոն տեխնիկայի» ֆակուլտետը եւ աշխատանքի է նշանակվել Սուխովի անվան մեքենաշինական գործարանում: Նա ղեկավարել է ռուսական ռազմական ավիացիոն արտադրության այնպիսի հայտնի օդանավերի նախագծումը, ինչպիսիք են Սու-27-ը, Սու-30ՄԿ-ը, Սու-33-ը, Սու-34-ը, Սու-35-ը: Նա եղել է Superjet օդանավի ստեղծման եւ 5-րդ սերնդի Տ-50 կործանիչի նախաձեռնողը:

2011-2015-ին՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի  «Օդանավերի նախագծում» ամբիոնի վարիչի պաշտոնը լքելուց հետո, նա եղել է Միացյալ ավիացիոն ընկերության նախագահը: 2010-ի հուլիսին նրան շնորհվել էր Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: