Ադրբեջանցի ոստիկանները պատրաստվածության «բարձրագույն» մակարդակ են ցուցաբերել՝ հատուկ գործողության ժամանակ գնդակահարելով միմյանց:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, մի քանի օր առաջ հետախուզման մեջ գտնվող Թաիր Այլարովին ձերբակալելու գործողություն է իրականացվել: Այլարովը դիմադրություն է ցույց տվել, եւ ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել զենք կիրառել: Ոստիկաններից մեկի արձակած փամփուշտը դիպել է գործընկերոջ՝ Վասիֆ Բաղիրովի գլխին:

27-ամյա Բաղիրովը հիվանդանոցում մահացել է: