Իսրայելի Հայֆա քաղաքում 6-րդ դասարանի աշակերտներին սխալմամբ պոռնկագրական տեսարանով DVD սկավառակ են նվիրել: Տարրական դպրոցն ավարտելու կապակցությամբ (Իսրայելում դա 1-6 դասարանն է) աշակերտներին դպրոցական լուսանկարներով եւ տեսանյութերով սկավառակ են նվիրել, հայտնում է The Jerusalem Post-ը:
Դպրոցից պարզաբանել են, որ DVD սկավառակը պատրաստողն օգտագործել է հին սկավառակներ, որոնց վրա պոռնկագրական ֆիլմ է եղել: Արդյունքում դպրոցական ֆիլմի ավարտից հետո ցուցադրվել է սկավառակի վրայից չմաքրված պոռնո ֆիլմի մի դրվագ:
Ուսումնական հաստատությունը ներողություն է խնդրել եւ հավաստիացրել, որ կանի ամեն բան նման իրավիճակից խուսափելու համար:





























