Թուրքիայում ձերբակալվել է երեք տղամարդ, ովքեր ահաբեկչություն էին ծրագրում Ստամբուլում գեյ շքերթի ժամանակ, նրանց կասկածում են ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:

Թուրքական Dogan լրատվական գործակալության տվյալներով, ձերբակալվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի է, իսկ մյուս երկուսը ծագումով Ռուսաստանի Դաղստանից են, հայտնում է Reuters–ը: Yeni Safak թերթն էլ իր հերթին հայտնում է, որ երկու ձերբակալված ռուսաստանցիները Չեչնիայի հանրապետությունից են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Dogan-ի տվյալներով կասկածյալներին ձերբակալել են հունիսի 21-ի ուշ երեկոյան: ՏԱՍՍ_ը հայտնում է, որ նրանցից առգրավվել են մահապարտերի գոտիները, զինվորական համազգեստը, դանակներ, լազերային տեսանելիության սարք, ու մեծ քանակության ԻՊ փաստաթղթեր:

Նրանք իբրեւ մտադիր էին պայթեցնել իրենց հունիսի 19-ին սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ամբոխում: Այդ օրը Ստամբուլում տեղի ԼԳԲՏ համայնքի անդամները փորձում էին անցկացնել երթ, բայց ոստիկանությունը թույլ չէր տվել՝ կիրառելով արցունքաբեր գազ ու ռեզինե փամփուշտներ

 Հայտնում են, որ մոտ ժամանակներս երեք կասկածյալներին պաշտոնական մեղադրանք կառաջադրվի:

Մինչդեռ Ռուսաստանի դիվանագետները հայտնել են, որ իրենք դեռ չեն ստացել պաշտոնական տեղեկություններ Թուրքիայում ռուսաստանցիների ձերբակալության մասին: