Amazon ամպային ծառայությունը Ռուսաստանի տարածքում արգելափակվել է: Այս մասին գրում է Gazeta-ն:

Արգելված կայքերի միացյալ ռեեստրի կայքում տեղադրված տեղեկության համաձայն, ծառայությունն արգելափակվել է Դաշնային հարկային ծառայության պահանջով: «Ռոսկոմսվոբոդա»-ի ռեեստրում տեղակայված URL-հասցեից երեւում է, որ արգելափակման պատճառ է դարձել պոկերի գովազդը:

Amazon ամպային ծառայությունից օգտվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Dropbox-ը, Twitter-ը, Netflix-ը, Airbnb-ն, Foursquare-ը, Slack-ը եւ այլն: