Չինաստանում երկու զինված հանցագործներ ներխուժել են Դեյան քաղաքի տներից մեկն ու բնակիչներին պատանդ վերցրել: Թմրավաճառների դեմ ոստիկանության հատուկ գործողությունը տեսագրվել է:

Ըստ Lenta-ի, մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո նրանք խաղաղ բնակիչներին կապել են իրենց, ծածկվել ծածկոցով եւ փորձել փողոց դուրս գալ ու փախչել: Սակայն ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրանց: