Նիգերիայի հարավ-արեւելքում ավստրալական ընկերության 5 աշխատակցի են առեւանգել. երկու ավստրալացու, երկու նիգերացու եւ մեկ հարավաֆրիկացու:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 22-ին, Քրոս Ռիվեր նահանգի մայրաքաղաք Կալաբարայից ոչ հեռու՝ Աքպաբույո շրջանում: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հաղորդագրությունը:

«Տրանսպորտային միջոցի վարորդը գնդակահարվել է: Առայժմ փրկագին վճարելու մասին որեւէ պահանջ չի ներկայացվել՝ պատանդներին ազատ արձակելու համար: Հարձակվողներից որեւէ հաղորդագրություն չկա, սակայն իշխանություններն ամեն ինչ անում են՝ պատանդներին ազատագրելու համար»,- ոստիկանության ներկայացուցիչ Ջիմոխ Օզի-Օբեխի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: