Չինաստանի Հեյբեյ նահանգում փլուզվել է դպրոցի պատը, երեք մարդ է զոհվել, հայտնում է Sina պորտալը:

Տեղի իշխանությունների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ի երեկոյան` Շիցզյաչժուան քաղաքում, երբ աշակերտները դուրս էին գալիս ուսումնական հաստատությունից: Հաղորդվում է, որ  փլուզման պատճառ է դարձել ուժեղ քամին:   

Մնացած աշակերտները եւ ուսումնական հաստատության ուսուցիչները նետվել են դպրոցականներին օգնելու, սակայն երեքը տեղում մահացել են: 

Ներկայումս բժիշկները պայքարում են մի տուժածի կյանքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: