Նյու Յորքի 5 ռուսալեզու բնակիչ՝ Ալեքսանդր Փիքուսը, Մարկ Ցվիրինը, Մաքսիմ Վերնիկը, Դենիսը Սատիրը եւ Մալվինա Յաբլոնսկայան, կասկածվում են պետական առողջապահական ապահովագրության համակարգում խարդախություններ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Slavicsac–ը։

Բոլոր 5 բնակիչներին մեղադրանք է ներկայացվել առողջապահության ոլորտում խարդախության եւ փողերի լվացման  (38 մլն դոլար) համար։

«Սլավոնական Սակրամենտո»–ն պարզել է, որ իրավապահները կասկածում են, որ 5 սլավոնները 2008-2016թթ. Medicare եւ Medicaid համակարգերին կեղծ հաշիվներ են ներկայացրել։

Ընդհանուր առմամբ չարագործները պետությանը 86 մլն դոլարի հաշիվ են ներկայացրել։ Սխեման իրականացվել է կեղծ ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են եղել բրուքլինյան Շիփսհեդ եւ Գրեյվսենդ ծոցերում։ Դրանով նրանք ոչ միայն ապօրինի կերպով գումար են վաստակել, այլ  նաեւ խուսափել են հարկերից։