Ռազմավիրական ճանապարհը փակ է տարանցիկ տրանսպորտի համար Վրաստանի տարածքում սողանքների պատճառով։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Գլխավոր վարչությունից, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
«Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գալիս արգելված է Վլադիկավկազ–Լարս հատվածում ավտոմեքենաների տարանցիկ երթեւեկությունը մինչեւ համապատասխան կարգադրություն»,– ասված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ–ը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնամ այդ ուղղությամբ երթեւեկելուց։





























