Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհին այսօր՝ հունիսի 25-ին, տեղի ունեցած ավտոթարից մահացած 31-ամյա Գրիգոր Փարվանյանը Արթիկ էր գնացել ջրեղեղից հետո Արթիկում ջրամաքրման աշխատանքներ կատարելու: NEWS.am-ի հետ զրույցում Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանը նշեց, որդեպքը տեղի է ունեցել Արթիկից գյուղ վերադառնալիս:

Գրիգոր Փարվանյանը ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նրա հետ վթարված տրակտորում են եղել հոռոմցիներ Արտակ Մկրտչյանը եւ Մնացական Սահակյանը, որոնք հունիսի 24-ին տրակտորով մաքրել ջրով լցված Արթիկի փողոցները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը:

Հիշեցնենք, որ Արթիկում հունիսի 24-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետեւանքով ջրալցվել են  քաղաքի գլխավոր փողոցները: