Վրաց եկեղեցու առաջնորդը կարծում է, որ ուսումն արտասահմանում կարող է վատ անդրադառնալ վրացի երեխաների վրա: Իլյա Երկրորդի խոսքով, վրացիների կեսն ապրում է երկրից դուրս, եւ չկա վստահություն, որ մեկնածները ետ կվերադառնան:

«Վրացիներն իրենց անչափահաս երեխաներին արտասահման են ուղարկում սովորելու: Դեռ մարդը չի ամրացել հոգեպես եւ սեփական մշակույթի մեջ, արդեն մեկնում է օտար երկիր: Մանսնավոր դեպքերում դա կարող է վնասել երեխային»,- ասել է վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, հայտնում է ВВС: Նրա խոսքով, մի կտոր հացի համար մարդիկ չպետք է լքեն Վրաստանը` իրենց հայրենիքը: Այդպիսի մարդն ավելի շատ կորցնում է, քան` գտնում: