Լիբանանի հյուսիս-արեւելքում բազմության մեջ երկու մահապարտ պայթեցրել են իրենց, հաղորդում է «Ռեյթերսը»՝ վկայակոչելով տեղի «Ալ Մանար» հեռուստաալիքը:

Պայթյունի հետեւանքով զոհվել է 6 մարդ, եւս 13-ը վիրավորվել է:

Պայթյունը տեղի է ունեցել Կաա գյուղում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանին, դեպի սիրիական Հոմս քաղաք տանող ճանապարհին:

Նախապես հաղորդվել էր երկու մահապարտի մասին, բայց ավելւ ուշ հեռուստաալիքը հայտնել է, որ նրանք կարող էին ավելի շատ լինել: