Բաքվում խարդախը, որը որպես էքստրասենս է ներկայացել, տարեց կնոջ է թալանել: 

Տուժած Սաքինա Գուլիեւան ԱՊԱ-ին հայտնել է, որ հունիսի  24-ին 35-40 տարեկան մի տղամարդ վարձու բնակարան փնտրելով իր տուն է եկել: Նա ասել է, որ իրեն Անար են կոչում եւ որ ինքը էքստրասենս է, բազմիցս մասնակցել է հեռուստատեսային հաղորդումների: Դա լսելով` տիրուհին նրան խնդրել է իր հիվանդ թոռան ապագան գուշակել: Անծանոթի այցից հետո տնից ոսկե զարդեր են կորել 5 հազար մանաթ արժողությամբ (ավելի քան 5 հազար դոլար):

Ս. Գուլիեւայի խոսքով, խանութների եւ սրճարանի տեսախցիկները տեսագրել են վայ էքստրասենսին: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին: