Եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, ԵՄ-ն ավելի շատ բան կկորցնի, քան մեկ պետությունը: Այս մասին հունիսի 29-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Կցանկանայի, որպեսզի հանրաքվեի արդյունքներն այլ լինեին: Բայց մենք պետք է ընդունենք եւ ճանաչենք դրանք: Հարկավոր է նաեւ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել»,- նշեց գերմանացի պաշտոնյան՝ մեկնաբանելով ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքները:
Նույն հարցին ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը կզարգացնի հարաբերությունները ինչպես Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ-ի հետ:





























