Սոմալիում Լաֆոլի քաղաքի ճանապարհի եզրին ռումբ է պայթել` պայթեցնելով ուղեւորատար միկրոավտոբուս: Պայթյունի հետեւանքով զոհվել են ավտոբուսում գտնվող բոլոր 18 մարդիկ, հայտնում է  Reuters-ը:

Այս պահին ոչ ոք չի ստանձնել պատասխանատվությունն ահաբեկչական գործողության համար, սակայն Սոմալիի իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը կատարել է ահաբեկչական   «Աշ-Շաբաբ» կազմակերպությունը, որը գործում է երկրի տարածքում:

Նույնիսկ ենթադրվում է, որ ահաբեկիչների նպատակը զինվորականներով բեռնատարն էր, որն ընթանում էր միկրոավտոբուսի հետեւից: