Կահիրեի Մար-Գիրգիս եկեղեցու ղպտի հոգեւորականը սպանվել է Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ-Արիշ քաղաքում: Այդ մասին հայտնել է եգիպտոսի ՆԳՆ-ն:   

Հոգեւորական Ռաֆայել Մուսայի մեքենան, որը Կահիրե էր ուղեւորվում քաղաքի տաճարներից մեկն այցելությունից հետո, գնդակոծվել է անհայտ մարդկանց կողմից: Ստացված վնասվածքներից Մուսան տեղում մահացել է: 

Ղպտի ուղղափառ եկեղեցին արդեն հանդես է եկել «ահաբեկչության այդ գործողության քննադատությամբ»` նշելով, որ «ահաբեկչությունը սպառնում է ազգի անվտանգությանը եւ ուղղված է ժողովրդի միասնականության ավերմանը», հայտնում է ՏԱՍՍ-ը: