ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը հայտնել է, որ Թուրքիայի` «Ինջիրլիկի» ավիաբազան օգտագործելու առաջարկը բարեկամական քայլ է, հայտնում է «Ինտերֆաքսը»

«Դա իրոք բարեկամական քայլ է: Այդ բազան կարող է մեր կողմից օգտագործվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, բայց դա ռուսական ռազմական հրամանատարության որոշելիքն է», - ասել է նա:

Կրասովը հավելել է, որ թուրքական իշխանությունները կառուցողական քայլեր են անում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններ կառուցելու ուղղությամբ: 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան կարող է թույլ տալ, որ Ռուսաստանը Ինջիրլիկի ավիաբազան օգտագործի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում: