Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է առանց քննության թողնել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի բողոքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, NEWS.am-ը տեղեկացավ Վարդգես Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուջյանից:

Փաստաբանը նշեց, որ բողոքն առանց  քննության թողնելու պատճառը եղել է ժամկետների բացթողումը:  Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը կամայական մոտեցում է ցուցաբերել եւ որոշումը կբողոքարկվի Վռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանն մարտի 29-ին մեղավոր էր ճանաչել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով 450 հազար ՀՀ դրամի չափով տուգանքը: