Հայաստանում պաղպաղակի արտադրությունը համապատասխանում է տեխնիկական չափանիշներին։ Այս մասին հուլիսի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ամռանը կազմակերպությունը հատկապես ուշադիր է հետեւում, թե ինչպես են արտադրում եւ վաճառում սննդամթերքը։ «Ուսումնասիրել ենք պաղպաղակի շուկան եւ, ի ուրախություն մեզ, համոզվել, որ օգտագործվում է կարագ։ Այնպես որ որակի առումով խնդիրներ չկան։ Այլ հարց է, որ մեր արտադրողները վատ վիճակում են հայտնվել։ Սպառողներն են քիչ։ Ապրանքը լավն է, բայց գնող չկա»,– ասել է Հակոբյանը։
Նա հիշեցրել է, որ փողոցում չի կարելի գնել ոչ միայն միս, այլ նաեւ այլ ապրանքներ, բացառությամբ սառնարանում պահվող պաղպաղակից։





























