ԼՂՀ պաշտպանության բանակում հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում անցկացվել են հրամանատարական հավաքներ՝ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ :

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքների նպատակը գումարտակների եւ դիվիզիոնի հրամանատարների եւ նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելն է:

Կարեւորելով նշված օղակի սպայակազմի դերը՝ վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտի նախապատրաստման եւ վարման, համակողմանի ապահովման, ենթակա եւ տրված ստորաբաժանումների ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:

Դասախոսությունների, սեմինար, գործնական, ցուցադրական ու ստոգողական պարապմունքների եւ խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաեւ ապրիլյան դիմակայության դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են հապատասխան հետեւություններ եւ քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար: