Հալեպում մահացել է մեկ ամիս առաջ ահաբեկիչների կողմից հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով վիրավորված հայուհին:
Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, 1969 թվականին ծնված Ժակլին Պետերյան-Չորբաշյանը մահացել է ստացված վնասվածքների հետեւանքով:
Նշվում է, որ հունիսի սկզբին ահաբեկիչներն ինտենսիվ հրթիռակոծության են ենթարկել Հալեպի հայաբնակ թաղամասերը՝ Սուլեյմանիեն, Նոր Գյուղը, Սուլեյմանիե ալ-Հալեպը, Շեյխ Մահսուդը, Ժապրիեմը, Թելեֆոն Հաուաին:





























