Թբիլիսիում հուլիսի 5-ին մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանի լիագումար նիստը, հայտնում է NEWS.am–ի հատուկ թղթակիցը։
54 անդամ երկրների պատվիրակները հանդես կգան բանաձեւ նախագծի քննարկմամբ, որը կընդունվի նստաշրջանի ավարտին։ Համազեկուցողներն են ԵԱՀԿ ԽՎ գանձապետ, գերմանացի պատգամավոր Դորիս Բարնեթը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։
Հնգօրյա ամենամյա նստաշրջանի ավարտին կընդունվի Թբիլիսիի ամփոփ փաստաթուղթը։ Լիագումար նիստում կկայանան նաեւ Ասամբլեայի պաշտոնատար անձանց (Ասամբլեայի նախագահ, 9 տեղակալներ եւ գանձապետ) ընտրությունները։




























