Հուլիսի 4-ի երեկոյան Բաքվի Խոջասան գյուղում՝ Lider Cola ընկերության արտադրական գործարանում, պայթյուն է որոտացել։

ANS PRESS–ի փոխանցմամբ՝ ըմպելիքի մեջ ավելացվող ածխաթթու գազի տարայի պայթյունից հետո վնասվել են ընկերության արտադրական շենքը եւ մոտակա տները։

Նախնական տեղեկություններով՝ վնասվել է 3 տուն։ Ուժգին պայթյունի պատճառով վնասվել է բնակելի հատվածի 400 մ երկարությամբ քարեպատնեշը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Պայթյունի պահին հարեւան տների բնակիչները տանը չեն եղել։ Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում։