Կահիրեից դեպի հյուսիս իրականացված զինված հարձակման ժամանակ Ղպտի եկեղեցու միանձնուհի է սպանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Մասրի ալ-Յաում» կայքը:
Հարձակումն իրականացվել է մայրաքաղաք Կահիրեի եւ Ալեքսանդրիա քաղաքի միջեւ ընկած արագընթաց մայրուղու վրա: Սուրբ Գրիգոր քրիստոնեական համալիրի միանձնուհիների խումբն ուղեւորվել է մեկ այլ մենաստան, երբ անհայտ անձինք կրակ են բացել նրանց ուղղությամբ: Մեքենայում եւս երկու միանձնուհի ու բժիշկ է եղել: Նրանք, ինչպես նաեւ վարորդը, չեն տուժել:
Ղպտիների մշակութային կենտրոնի ղեկավարը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել:





























