Աբխազիայի ՆԳ նախարար Լեոնիդ Ջապշբան ժամանակավորապես ազատվել է պարտականությունների կատարումից: Ըստ Ապսնիպրեսի, նախագահ Ռաուլ Հաջիմբան ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
Նախարարի պարտականություններն այդ ընթացքում կկատարի նրա առաջին տեղակալ Բորիս Աբիտովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուխումում ընդդիմությունը ցույցի է դուրս եկել՝ պահանջելով ՆԳ նախարարի հրաժարականը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են գրանցվել: Ցույցի մասնակիցները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:





























