Երեւանի Խանջյան փողոցում այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի է ունեցել վրաերթ: Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ  Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  մոտ 35 տարեկան տղամարդ տեղափոխվել է իրենց մոտ: Նրա ինքնությունը պարզ չէ:

Դեպքը տեղի է ունեցել «2x2» ակումբի մոտ:

Քննիչները մեկնել են հիվանդանոց: