2016թ. ապրիլը բեկեց շատ երեխաների ճակատագիրը՝ բաժանելով այն «պատերազմից առաջ եւ հետո»–ի։ Նրանց հայրերն իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայ մանուկների անվտանգությունը՝ անպաշտպան թողնելով սեփական զավակներին։ Ապրիլյան պատերազմում ընկածներից մոտ 20–ը մանկահասակ երեխաների հայրեր էին։ Նրանց մեծ մասը զինվորականի աշխատավարձով նույնիսկ իրենց կենդանության օրոք ի վիճակի չէին լիարժեք հոգալ ընտանիքի ծախսերը։ Պատերազմը կիսատ թողեց նրանց նպատակները, որոնք բոլորը կապված էին երեխաների բարեկեցիկ ապագայի հետ։ Ընտանիքի միակ կերակրողին կորցնելու հետո այս ընտանիքներն այժմ ծանր կացության մեջ են հայտնվել, ոմանք բնակվում են վարձով, ոմանք էլ նույնիսկ երեխաներին տարրական հագուստով եւ սննդով ապահովելու խնդիր ունեն։
Այս ընտանիքներին օգնելու նպատակով NEWS.am–ի Երեխաների պաշտպանության տոնին ընդառաջ կազմակերպել էր պաղպաղակի բարեգործական վաճառք, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրելու է հակառակորդի հետ մարտերում զոհված զինծառայողների ընտանիքներին։
Մեկ օրվա ակցիայի ընթացքում հավաքվեց 2 մլն 450 հազար դրամ։ Բարեգործական ակցիան շարունակվում է։ Նրանք, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ բարեգործությանը, կարող են գումար փոխանցել ակցիայի ակտիվ մասնակից, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի անունով հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին։ Հանգանակությունը կշարունակվի մինչեւ օգոստոսի 1–ը, որից հետո ստացված ամբողջ գումարը հավասարապես կբաժանվի զոհվածների ընտանիքների միջեւ։
Հայաստանից փոխանցումների համար

Արտերկրից՝ դոլարով փոխանցումների համար

Արտերկրից՝ եվրոյով փոխանցումների համար

ՌԴ-ից ռուբլով փոխանցումների համար

.jpg)
Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի երեխաներն են 14-ամյա Տաթեւն ու 11-ամյա Հովհաննեսը
.jpg)
Մայոր Ռուդիկ Մովսեսյանի դուստրը՝ Էլենը 17 տարեկան է
.jpg)
Պահեստազորային Նորայր Հաջիյանի որդիներն են 10-ամյա Գրիգորին եւ 7-ամյա Արտակը
.jpg)
Փոխգնդապետ Ռոման Պողոսյանի երեխաներն են 14-ամյա Անահիտը, 11-ամյա Գագիկն ու 7-ամյա Գոռը
Մայոր Սուրեն Մելքումյանի որդիներն են 14-ամյա Գրիգորին, 13-ամյա Հայկը, 11-ամյա Հարութն ու 4-ամյա Հրայրը
.jpg)
.jpg)
Մայոր Հովսեփ Մայիլյանի երեխաներն են 15-ամյա Հարութը, 11-ամյա Մարիետան, 2-ամյա Հայկը
.jpg)
Ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի դուստրերն են 4-ամյա Նանեն ու 1-ամյա Լյուսիան
.jpg)
.jpg)
Պահեստազորային Մասիս Թովմասյանի երեխաներն են 10-ամյա Էդվինն ու 8-ամյա Էլենը
.jpg)
Ավագ ենթասպա Դավիթ Գասպարյանի երեխաներն են 12-ամյա Յուրին, 9-ամյա Յուլիաննան, 3-ամյա Մարիաննան
.jpg)
Ավագ սերժանտ Ղարիբ Սահակյանի երեխաներն են 7-ամյա Անգելը, 4-ամյա Ալեքսը եւ 1-ամյա Ալենը
.jpg)
.jpg)
Պահեստազորային Մարատ Դանիելյանի երեխաներն են 8-ամյա Ռաֆայելն ու 4-ամյա Միլենան
.jpg)
.jpg)
Փոխգնդապետ Արամ Առուշանյանի երեխաներն են 13-ամյա Վարդուհին, 11-ամյա Արան, 10-ամյա Մերին, 5-ամյա Արենը
.jpg)
.jpg)
Ենթասպա Վաչիկ Մովսիսյանի երեխաներն են 10-ամյա Ռուբենը, 8-ամյա Դավիթը, 6-ամյա Մելինեն, 2-ամյա Կարենը
.jpg)
Պահեստազորային Վազգեն Հարությունյանի որդիներն են 14-ամյա Գրիգորին եւ 13-ամյա Ալեքսանդրը
.jpg)
Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի երեխաները 7 եւ 2 տարեկան են

Պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի երեխաներն են 8-ամյա Գոհարը, 7-ամյա Արմինեն եւ 3-ամյա Սամվելը
.jpg)
Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի որդիներն են 3-ամյա Գեղամն ու 2-ամյա Էիկը

Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը 2-ամսական է, ծնվել է հոր մահից մեկ ամիս անց
Պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի որդիներն են 2-ամյա Գոռն ու 1-ամյա Մարտիկը
Պայմանագրային զինծառայող Վարդան Թադեւոսյանի դուստրերն են 3-ամյա Ֆլորան ու 2-ամյա Անգելինան
Պահեստազորային Համլետ Հաջոյանի երեխաներն են 16-ամյա Հերմինեն, 15-ամյա Դավիթը





























