Վերին Լարսի ավտոճանապարհն այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 15:30-ից միակողմանի բաց է երկկողմ երթևեկության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Ճանապարհը բաց է լինելու մինչեւ ժամը 20:00-ն: Ըստ վրացական կողմի տեղեկատվության՝ Վերին Լարսը վաղն առավոտյան 05:30-ից մինչև 20:00-ը նույնպես բաց կլինի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ պահպանելով ներքոնշյալ կանոնները.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունը արգելվում է
- երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Երթեւեկությունը նշված կարգով իրականացնել պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման եւ կոորդինացման ներքո:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը փակ էր հունիսի 23-ից:




























