Սանկտ Պետերբուրգում որոնում են մի ադրբեջանցու ու հայի, որոնց կասկածում են սպանության մեջ:

ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի բաժնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննության վարկածով 2015-ի մարտի 30-ի երեկոյան ճանապարհային կոնֆլիկտի ընթացքում 29-ամյա Իսլամ Ալիեւը ճանապարհի երթեւեկելի մասում, Հյուսիսային պողոտայի թիվ 32 շենքի առաջ խուլիգանական դրդապատճառներով դանակով կտրող ծակող վիրավորում է հասցրել Ռուսաստանի բռնցքամարտի բազմակի մրցանակակիր 20-ամյա Իվան Ստանինին ու նրա ծանոթին, որից հետո 30-ամյա Արսեն Առաքելյանի հետ «Ինֆինիթի» մեքենայով փախուստի է դիմել: Ստանինը մահացել է տեղում, իսկ երկրորդ տուժածին ծանր վիճակում հոսպիտաացրել են, որտեղ նրան որակյալ բուժօգնություն են ցուցաբերել:

Ալիեւին հեռակա մեղադրանք է առաջադրվել,խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը խնդրում է, որ այն քաղաքացիները, որոնք տեղեկություններ ունեն Ալիեւի ու Առաքելյանի գտնվելու վայրի մասին,  զանգահարեն 570 66-71 կամ 02 հեռախոսահամարով: