Լիբիական ՌՕՈՒ-ի ՄիԳ-23 ինքնաթիռը ջախջախվել է Լիբիայում Բենգազի քաղաքից դեպի արեւմուտք տեխնիկական խափանման պատճառով,  Sputnik գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը:   

Աղբյուրի տվյալներով, ինքնաթիռն ընկել է Բնինա ռազմական օդանավակայանից օդ բարձրանալուց հետո, անկման հետեւանքով օդաչուն զոհվել է: Աղբյուրը ճշտել է, որ ինքնաթիռը չի խոցվել, վթարի պատճառ են դարձել տեխնիկական անսարքությունները:  

Սա վերջին երեք ամսում Լիբիայում տեխնիկական անսարքությունների պատճառով ինքնաթիռների  անկման եւ օդաչուների զոհվելու հետ կապված երրորդ միջադեպն է: արդեն: 

Լիբիական ԶԼՄ-ները նաեւ հայտնում են, որ կործանիչը խոցվել է ԻՊ-ի գրոհայինների կողմից, որոնց դեմ ռազմական գործողություններ է վարում լիբիական բանակը եւ մի շարք զինված խմբավորումներ, որոնք մասնակցում են ներլիբիական զինված հակամարտությանը: