Հուլիսի 6-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 8 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ա.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 6000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 9.45-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Արմեն Ա.-ն նշված գումարը գողացել է թիվ 24 երթուղայինի ուղեւոր՝ 84-ամյա Գրիգոր Ն.-ի գրպանից:
Կատարվում է հետաքննություն:




























