Եվրամիությունը օգնում է Հայաստանին բարելավել մաքսային վերահսկողությունը Վրաստանի հետ սահմանին։ Այդ մասին հուլիսի 7-ին՝ Եվրոպական բիզնես-ասոցիացիայի կազմակերպած՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը նվիրված հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի միջսահմանային առեւտրի պարզեցված ռեժիմում հասել է մեծ հաջողության։ Այսպես, Համաշխարհային բանկի «Doing Business – 2016» վարկանիշում Հայաստանը նշված պարամետրերով բարելավել է դիրքերը 3 կետով՝ մինչեւ 35-րդ հորիզոնական։
«Մենք մինչեւ մաքսային սահման ապրանքերի շարժի ավելի արդյունավետ մշտադիտարկում ենք անցկացնելու։ Եվրոպացի գործընկերները մեզ զգալի աջակցություն են ցուցավբերում»,-ասել է նա։ Հայաստանի մաքսային անցակետերի արդիականացման ծրագրի ծավալը Վրաստանի հետ սահմանին 60 մլն. եվրո է։ Ըստ 2013 թվականին մեկնարկած ծրագրի՝ մաքսատները հագեցված կլինեն ժամանակակից եվրոպական տեխնիկայով։ Ծրագիրը հովանավորվում է Եվրամիության դրամաշնորհների եւ այլ դոնորների վարկային միջացներով։ Ծրագրի համակարգողն է ՄԱԿ զարգացման ծրագիրը (UNDP), իսկ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսների նախարարությունը։




























