Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով: Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռայմոնդիս Բերգմանիսը:   

«Ես գիտեմ, որ այդ հակամարտության կարգավորման խումբ կա: Եվ մենք վստահում ենք այդ խմբին, որն աշխատում է: Եվ մենք չենք կարող միջամտել այդ հարցին: Խնդիրն անհրաժեշտ է կարգավորել երկկողմ բանակցությունների ձեւաչափում: Եվ ցանկալի է, որ այդ խումբը հնարավորինս արագ կարգավորման լուծում գտնի», - ասել է նախարարը:

«Ղարաբաղում հակամարտությունը հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհով: Դա ավելի քան պարզ է», - ամփոփել է Ռայմոնդիս Բերգմանիսը: