Երկու սիրիացի պատահաբար պայթեցրել են իրենց Թուրքիայի հարավում։ Միջադեպը տեղի է ունեցել Ռեյհանի սահմանային քաղաքում։ Պայթյունը հնչել է այն պահին, երբ տղամարդիկ տներից մեկում պայթուցիկ էին մշակում։ Reuters–ի տեղեկություններով՝ պայթյունին ականատես է եղել մի կին, որի ազգությունը չի նշվում։ Նրան ձերբակալել է Թուրքիայի ոստիկանությունը։

Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել, թե այդ սիրիացիները կապ ունեն արդյոք գրոհայինների հետ։ Պայթյունի մասին պաշտոնական տեղեկությունները հաստատվել են, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանները հետախուզում են 2 կասկածյալների, որոնք կարող են կապ ունենալ Ստամբուլի ահաբեկչույան  հետ։ Նախօրեին հաղորդվում էր, որ նրանք թաքնվում են Սիրիայի հետ սահմանին։ Սակայն դեռ պարզ չէ, թե նրանք կապ ունեն արդյոք վերոնշյալ սիրիացիների հետ։