Բանգլադեշում հարձակվել են ոստիկանության ուժերի վրա, որոնք հսկում էին Ռամադանի ավարտին նվիրված փառատոնը։ Գրոհի հետեւանքով զոհվել է 3 մարդ, եւս 14-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է  Reuters–ը՝ հիշեցնելով, որ հարձակումը տեղի է ունեցել Դաքքայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ–ը։

Ոստիկանության տեղեկություններով՝ ոստիկանության վրա Քիշորեգանջ քաղաքում հարձակվել են 5 գրոհային, որոնք փոքր ռումբեր են գործի դրել։ Միջադեպից զոհվել է 2 ոստիկան եւ մեկ կին։ 6 իրավապահ էլ վիրավորվել է եւ ծանր վիճակում հոսպիտալացվել։ Պաշտոնական տեղեկություներով՝ 2 գրոհային սպանվել են, մյուս 3-ը ձերբակալված են։

Հարձակման պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։