ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, որը կընթանա Վարշավայում, հուլիսի 8-9-ին: Օրակարգի գլխավոր հարցերից մեկը կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Սպիտակ տան ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ այդ թեմային Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդների առանձին նիստ նվիրված կլինի, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

Նրա խոսքով, գագաթնաժողովը կընթանա չափազանց կարեւոր ժամանակ, որի վրա հետք են թողնում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին որոշումը, ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածությունը, ինչպես նաեւ այնպիսի ընդհանուր խնդիրներ, ինչպիսին փախստականների խնդիրն է:  

Լեհական մայրաքաղաք նրա այցի ծրագիրը սկսվում է ուրբաթ առավոտյան Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ  հանդիպումից, որին, մասնավորապես, կքննարկվեն  Brexit-ը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից հետո նախատեսված բանակցությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, Ռոդսի խոսքով, կդառնան ժամերի ավանդական համաձայնեցումը գագաթնաժողովից առաջ: Հետո ամերիկացի հյուրին կընդունի խորհրդակցության տանտերը` Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: