Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նույն հրամանագրով Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։





























