Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նույն հրամանագրով Մակարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ 

Սերժ Սարգսյանի հրամանով գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար: