Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանն այսօր՝ հուլիսի 7–ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ: Նշանակումը կատարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:

Պողոս Պողոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Պողոսյանի փոխարեն 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Դավիթ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը  մեղադրվում է պաշտոնական դիրքերը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ 

Նախնական քննության տվյալներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված: