Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներ Գեւորգ Կոստանյանը եւ Յուրի Չայկան Մոսկվայում հանդիպմանը քննարկել են երկու երկրի դատախազությունների համագործակցության զարգացման հարցեր: 

Ռուսական դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտնել է, որ Յուրի Չայկան Գեւորգ Կոստանյանին եւ Հայաստանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել քրեական դատաքննության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մեջ ռուսաստանցի դատախազների ներդրման բարձր գնահատականի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: