Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ՀԴԲ-ին չի խաբել պետքարտուղարի պաշտոնում իր անձնական փոստի օգտագործման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմին` հանդես գալով կոնգրեսականների առաջ, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով, Քլինթոնը չի խախտել օրենքը: Կոմին դարձյալ կրկնել է, որ ոչ մի խելամիտ դատախազ Քլինթոնին չի մեղադրի անձնական փոստը պետքարտուղարի պաշտոնում օգտագործելու համար, չնայած նրա նամակների մի մասը գաղտնի տեղեկություններ են պարունակել: