Ռուսաստանը կասկածի տակ դրեց անձեռնմխելիության հիմնարար սկզբունքը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ըստ BBC-ի, Բունդեսթագում ունեցած ելույթում Մերկելը նաեւ նշել է, որ ռուսական կողմն է պատասխանատու Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ վստահության կորստի համար: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները վախեցրին Եվրոպայի արեւելքում ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, ինչի հետեւանքով նրանք դաշինքի օգնության կարիքն ունեն:

Միաժամանակ, կանցլերը խոստովանել է, որ անվտանգության հարցերում Եվրոպան չի կարող առանց Ռուսաստանի: «Մենք համակարծիք ենք, որ երկարաժամկետ անվտանգության կարելի է հասնել միայն Ռուսաստանի հետ միասին»,- ասել է Մերկելը:

Մերկելի հայտարարությունները հնչել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է հուլիսի 8-9-ը, Վարշավայում: Հավաքի ընթացքում քննարկվելու են դաշինքի պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերը: