Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կարող է կին լինել: Պահպանողական կուսակցությունից վարչապետի թեկնածուներ են դարձել ՆԳ նախարար Թերեզա Մեյը եւ Անդրեա Լիդսոմը:
Ըստ Reuters-ի, իշխող Պահպանողական կուսակցությունում երկրորդ փուլի քվեարկության արդյունքում Մեյն ու Լիդսոմը հավաքել են, համապատասխանաբար, 199 եւ 84 ձայն: Արդարադատության քարտուղար Մայքլ Գոուվը դուրս է մնացել պայքարից՝ հավաքելով ընդամենը 46 ձայն:
Հիմա Պահպանողական կուսակցության բոլոր անդամները պետք է, արդյո՞ք Մարգարեթ Թետչերից հետո առաջին անգամ երկրի վարչապետը կին կլինի:





























