Կիպրոսի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձեւի օգտին: «Աշխատավոր ժողովդի պրոգրեսիվ կուսակցության» անդամների ներկայացրած փաստաթղթի օգտին հանդես է եկել 33 պատգամավոր, 17-ը՝ ձեռնպահ, ոչ ոք դեմ չի քվեարկել:

Ըստ ՏԱՍՍ-ի, բանաձեւը Կիպրոսի կառավարությանը կոչ է անում ԵՄ-ի շրջանակում աշխատանք տանել հակառուսական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումն արդարացի չէր: Ռուսաստանը պատասխանատու չէ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար: Այդ պատճառով մենք որոշեցինք խորհրդարանում հանդես գալ նման նախաձեռնությամբ»,- հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Անդրոս Կիպրիանուն: