Վարշավայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները շարունակելու լավ հնարավորություն է: Այս մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Դիվանագետը տեղեկացրել է, որ հենց նոր Վարշավա է ժամանել՝ գագաթաժողովին մասնակցելու: «Այն Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկումները շարունակելու հնարավորություն է»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախագահը մասնակցելու է Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ-ի հանդիպմանը: