Եթե Ադրբեջանն ուզում է իր դրոշը տեսնել Ստեփանակերտում, միայն մի տարբերակ ունի՝ ճանաչել ԼՂՀ-ն եւ դեսպանություն բացել այնտեղ: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Անկախ նրանից՝ Բաքվում ինչ հույսեր են փայփայում, թող հույսեր չփայփայեն: Լեռնային Ղարաբաղը չի եղել, չկա, չի լինելու Բաքվի տիրապետության տակ: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դրոշի տեղադրման մի տարբերակ կա. պաշտոնական Բաքուն ճանաչի պաշտոնական Ստեփանակերտը, բացի անկախ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանություն եւ այլ երկրների դեսպանության նման իր գլխին կծածանվի իր երկրի դրոշը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։